ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Թոքմաջյանը հեռացավ՝ ուղերձ հղելով պոլիտեխնիկցիներին

Թոքմաջյանը հեռացավ՝ ուղերձ հղելով պոլիտեխնիկցիներին
21.06.2015 | 14:08

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ երեկ բուհի ռեկտոր ընտրվեց ՀՅԴ անդամ, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Հիշեցնենք, որ թեկնածուները երկուսն էին. Ոստանիկ Մարուխյանից բացի, հայտ էր ներկայացրել նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
Այսօր Հովհաննես Թոքմաջյանը ուղերձ է հղել պոլիտեխնիկցիներին։ Ուղերձում ասված է. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը եղել և մնում է հանրապետության լավագույն բուհերից մեկը, որտեղ կենտրոնացած է երկրի տեխնիկական սերուցքը: Կոչ եմ անում բոլորիդ պահպանել և շարունակել պոլիտեխնիկական լավագույն ավանդույթները՝ ձգտելով միշտ լինել առաջատարի կարգավիճակում:
Բոլորիդ անչափ սիրում եմ»:

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ